Փրկի՞չ ենք ընտրում, թե՞ կառավարիչ․ երկրի տերը մենք չենք, ինքնիշխանությունը հասցվել է զրոյի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, 24TV-ի հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նշել է. «Փրկի՞չ ենք ընտրում, թե՞ կառավարիչ. մեր երկրի տերը մենք չենք. ինքնիշխանությունը հասցվել է զրոյի»։

Բաբայանն ասել է, որ իշխանությունն ու ընդդիմությունն իրեն շատ քիչ են մտահոգում․կարևորը հասարակության վիճակն է:

«Այս բզկտվածության մեջ երկիրը նորմալ վիճակի բերել չենք կարող: Դիմացինին որպես թշնամի ենք ընդունում, չենք կարողանում իրար հետ լեզու գտնել նույնիսկ ներքին հարցերում, էլ ուր մնաց՝ արտաքին դիվանագիտության մեջ: Մենք չենք ապահովում մեր երկրի անվտանգությունը, հանձնել ենք ուրիշ երկրի, թե ինչպես կվարվի, մեզ անհայտ է: Մեր պետության ինքնիշխանությունը հասցված է զրոյի, ուզո՞ւմ ենք ունենալ ինքնիշխան պետություն, թե՝ ոչ: Երկրի տերը չես, եթե սահմաններիդ անվտանգությունը հանձնում ես ուրիշին: Ոչ ոք չի կարող մեզ դարձնել քաղաքակիրթ, եթե ինքներս չենք ուզում»,ասել է մեր զրուցակիցը:

Ռուբեն Բաբայանի հետ զրուցել ենք նաև վերջին մեկ տարվա ընթացքում ծավալած բեմական գործունեության շուրջ՝ անդրադառնալով տիկնիկային թատրոնի ներկայացումներին:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: