Եթե պատերազմը Իշխանասարից պետք է վերսկսվի, թո՛ղ սկսվի, թշնամին հետ պետք է շպրտվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

«Ես կարծում եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել Սյունիքում, խիստ պլանավորված օպերացիա է թշնամու կողմից, որին նախորդել են որոշակի գործողություններ այդ տարածքում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

«Ցավոք սրտի, կեղծ քարտեզով թշնամու զորքը հայտնվել է ՀՀ տարածքում և բնավ ոչ պատահական դիրքում․ Սև լիճն ու Իշխանասարը պատահական վայրեր չեն, Իշխանասարից բացվում է Գորիս-Կապան 2-րդ ճանապարհի վրա ուղղակի վերահսկողություն, որտեղ նույնիսկ ամենափոքր հեռավորություն ունեցող օպտիկական սարքերով կարելի վերահսկողություն սահմանել, այդ թվում Սիսիանի օդանավակայանի վրա, Գորիսի վրա և Իշխանասարից թշնամին հնարավորություն է ստանում վերահսկողություն ունենալ նաև Որոտանի հատվածի վրա, որտեղ տեղակայված են իրենց զորքերը»,- ասել է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ սա նախապես ծրագրված օպերացիա էր, որը պետք է համարժեք պատասխան ունենար, չգիտես ինչու՝ տեղի չի ունեցել։ «Այն, որ թշնամին պետք է վերադառնա նվազագույնը ելման դիրքեր, երկու կարծիք լինել չի կարող։ Ասեմ ավելին, եթե Իշխանասարի համար պետք է նորից սկսվի պատերազմ, թող պատերազմը վերսկսվի»,- նշել է սյունեցի նախկին պատգամավորը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Տեսանյութեր

Live

Լրահոս