ԵԱՀԿ գործող նախագահը Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

․

Շվեդիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկանում ենք Լինդեի թվիթերյան հաղորդագրությունից։

«Ադրբեջանի իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ զրուցել եմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ: ԵԱՀԿ նախագահությունը և իմ անձնական ներկայացուցիչն ուշադիր հետևում են իրավիճակին։ Հեռախոսազրույց եմ ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյան հետ»,- գրել է Շվեդիայի ԱԳ նախարարը:

--00--ԱՀ