Անթույլատրելի է սահմանային իրադարձությունները քաղաքական նպատակներով օգտագործելը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

․

Բաքուն զարմացած է և «անթույլատրելի է համարում սահմանային իրադարձությունները քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերը»: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ։

«2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ ադրբեջանական սահմանապահ զորքերը եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ տեղակայվում են մեր երկրի դիրքերում՝ Հայաստանի հետ սահմանկից Լաչինի (Բերձոր) և Քելբաջարի (Քարվաճառ) շրջաններում, որոնք բարդ լեռնային ռելիեֆ ունեն: Այդ գործընթացը տեղի ունենում սովորական և համակարգային ռեժիմով։

Անկախության վերականգնումից հետո երկու երկները հասկանալի պատճառներով պետական սահման չեն ունեցել, և այդ պատճառով բարդ տեխնիկական գործընթաց է տեղի ունենում»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ