Ադրբեջանը պիտի հարգի ՀՀ-ի ինքնիշխանությունը, հորդորում եմ Բայդենի վարչակազմին լուծել հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

ենեդոե

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարություն է տարածել՝ Սյունիքի մարզում ադրբեջանական ուժերի անօրինական առաջխաղացման առնչությամբ։

«Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնահարումը Ադրբեջանական զորքերի կողմից վտանգավոր և անօրինական ագրեսիա է, որն ընդգծում է մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակվում է բախվել:

Այսօր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ է դարձել, որ ԱՄՆ-ը և ընդհանուր առմամբ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործունեությունը լուրջ հետևանքների կհանգեցնի:

Երբ անցյալ աշնանը Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, նախորդ վարչակազմը չկարողացավ միջամտել և դուռը բաց թողեց այնպիսի բռնապետերի համար, ինչպիսիք են Ալիևը, Էրդողանը՝ որոշելու հայ ժողովրդի ճակատագիրը: Սա այլեւս չի կարող պատահել: Ես հորդորում եմ Բայդենի վարչակազմին լուծել այս հարցը ամենաբարձր մակարդակով, որպեսզի հասկանալի լինի, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան ուղղակի անընդունելի են»:

--00—ԼՄ