Թրյուդոյի կառավարությունը պետք է բարձրաձայնի ՀՀ տարածքային ամբողջականության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14,  24News

Կանադա

Կանադայի խորհրդարանի անդամ Մայքլ Չոնգն անդրադարձել է Հայաստանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։ Նա նշել է, որ Կանադայի կառավարությունը պետք է բարձրաձայնի Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը: 

«Մտահոգված եմ Ադրբեջանի զորքերի Հայաստան անցնելու մասին հաղորդագրություներով: Թրյուդոյի կառավարությունը, որը թույլ է տվել զենքի արտահանումը` խախտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազում ուժերի հարաբերակցությունը, պետք է բարձրաձայնի  Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը»,- թվիթերյան իր միկրոբոգում գրել է Մայքլ Չոնգը:

--00—ՄՀ