Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14,  24News

Մայիսի 13-ի գիշերը ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանի ղեկավարությամբ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և Երևանը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։

Ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտած ու երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած վարորդները։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց  16 ավտոմեքենա։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 5, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 15, թաղանթապատված դիմապակիով՝ 3, վերասարքավորված խլացուցիչով՝ 3, առանց համարանիշերի՝ 2 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 3, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 վարորդ։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք՝ խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ 

--00—ՄՀ