Փաշինյանը դիվանագիտական զենք է կիրառել. Կոմերսանտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14,  24News

Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությանը հանձնարարել է պատրաստել դիմում` ուղղված ՀԱՊԿ-ին՝ ռազմաքաղաքական դաշինքին, որը թեորիապես պետք է պաշտպանի նրա կազմի մեջ մտնող երկրները` արտաքին ոտնձգություններից: Թեմային անդրադարձել է Կոմերսանտը:

Նման որոշման պատճառ են դարձել ադրբեջանցի զինծառայողների գործողությունները Սև լճի տարածքում` Սյունիքի սահմանային հատվածում: 

ՀԱՊԿ-ին օգնության են կանչում

ՀՀ իշխանությունները որոշել են օգտվել ռազմա-քաղաքական լծակից, որը երբեք նախկինում չի կիրառվել: Խոսքը ՀԱՊԿ-ին դիմելու մասին է՝ ռազմաքաղաքական բլոկի, որի կազմի մեջ են, բացի Հայաստանից, ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է հինգշաբթի երեկոյան` Սյունիքում իրավիճակի սրումից հետո: Նրա խոսքով` ադրբեջանցի զինվորականները դիտավորյալ նոր կոնֆլիկտ են սադրում: 

ԼՂ երկրորդ պատերազմից կես տարի անց հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակվում է Սյունիքի շրջանում: Գործը դեռ զինված բախման չի հասել, սակայն իրավիճակը ծայրահեղ լարված է: 

Ընտրություններին ընդառաջ

Իրավիճակի կայունացման հարցում ՀԱՊԿ հնարավոր մասնակցության մասին խոսակցությունները մշտապես ծագում էին հայ-ադրբեջանական հակամարտության սրման ընթացքում: Սակայն դե-ֆակտո կազմակերպությունը ոչ մի անգամ ակտիվ գործողություններ չի ձեռնարկել: Դա բացատրվում էր նրանով, որ ռազմական գործողությունները փաստացի չեն եղել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում, այլ վարվում էին բացառապես ԼՂ տարածքում: 

ԼՂ երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական որոշ հրթիռներ ընկել են ՀՀ տարածքի վրա, մասնավորապես` սահմանային Վարդենիս քաղաքի վրա: Թեորիապես դա կարող էր հիմք դառնալ ՀԱՊԿ-ին դիմելու համար, սակայն Փաշինյանը գերադասեց չանել դա` ըստ երևույթին հասկանալով այդ քայլի անհեռանկար լինելը: Այդուհանդերձ, ՀՀ ընդդիմությունը նման որոշումը համարում էր բաց թողնված հնարավորություն, այդ մասին հիշատակում` իշխանություններին ևս մեկ անգամ քննադատելու համար: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ