Մինո Ռայոլան «Միլանին» առաջարկել է պայմանագիր կնքել Հենրիխ Մխիթարյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

սպորտ

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան «Միլանին» առաջարկել է պայմանագիր կնքել Հայաստանի ազգային հավաքականի ավագի հետ:

Il Tempo-ն գրում է, որ իտալացի գործակալը «Միլանի» ներկայացուցիչների հետ հանդիպել է իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի պայմանգիրը երկարաձգելու հարցով, և հանդիպման ընթացքում առաջարկել է նաև Մխիթարյանին ձեռք բերելու տարբերակը: Աղբյուրը նշում է, որ Մխիթարյանը կարող է իդեալական տարբերակ լինել միլանցիների համար, և մեկնարկային կազմում փոխարինել թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուին: 

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 32-ամյա Մխիթարյանը «Ռոմայում» իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց առաջ ցանկանում է զրուցել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, որի հետ աշխատել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Նշվում էր, որ պորտուգալացի մասնագետը դեմ չէ աշխատել հայ ֆուտբոլիստի հետ:

--0--ԿԿ