ՊՆ նախարարը, փոխանակ Սյունիքում լինելու, ճաշում է Հյուսիսային պողոտայի ռեստորանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց է բարձրացնում՝ պատերազմից 5 պակաս վիճակում ենք գտնվում, ո՞ւր էին ԶՈւ-ն ու բանակը, երբ ադրբեջանցիներն անարգել 3.5 կմ առաջ էին գալիս։

24News-ի հետ զրույցում նշեց՝ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, փոխանակ Սյունիքում լինելու, ճաշում է Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում։

«Ադրբեջանի ԱԳՆ-ն մեզ չանհանգստանալու ու իրողությունների հետ հաշտվելու կոչ է անում։ Նիկոլ Փաշինյան, ի՞նչ պայմանավորվածության է հղում անում Ադրբեջանի ԱԳՆ-ն։ ՌԴ միջնորդությամբ խնդիրը կարգավորվելու է, բայց ո՞րն է լինելու գինը»,-ասաց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ