Թուլամորթությունը և հարմարվողականությունը մեր մեջ բույն են դրել վաճառականության տարածումով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

հասարակական

Թուլամորթությունն ու հարմարվողականությունը մեր մեջ բույն են դրել վաճառականության տարածումով։ Մարդու զբաղմունքն է որոշում իր ապրելակերպը։ Քուրդ վաճառականության մասին լսե՞լ եք։ Չէ։ Որովհետև չկա նման բան, ըստ այդմ՝ քրդերի ապրելակերպն էլ այլ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը.

«Վաճառականի խնդիրը սաղի հետ լավ լինելն է, ոչ մեկի էշին «հոշ» չասելը, պետք եղավ, մի հատ էլ անարգանք կուլ տալով՝ իր ապրանքի համար ճամփա հարթելը։ Բայց ամեն ինչ ավելի տխուր է, քան կարծում եք, քանզի եթե առաջ իրոք կար հայ վաճառական դաս, ու հայերը համաշխարհային առևտրի մեջ որոշ կշիռ ունեին, ապա այսօր լավագուն դեպքում չարչիության մակարդակն է մերը։

Իսկ այսօրվա թուլամորթների ու հարմարվողականների վրա մի՛ զարմացեք, հիշե՛ք 19-20-րդ դարերի մի երգ՝

«Քոյրդ տանում են քիւրտերը,

Եղբօրդ արիւնն են խմում,

Դու անտարբեր սառն արիւնով

Հանգստութիւն ես փնտռում։

Ամօ՛թ քեզի, հազա՛ր ամօթ,

Որ զէնք չունես քո ձեռքին,

Մինչ քո եղբօր կռուի դաշտում

Տապալում է թշնամին»»։