Իշխանությունը բանակցելու ունակ չէ․ Սյունիքը հերթական թեստն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին, 24TV-ի եթերում անդրադառնալով Սյունիքում ադրբեջանական զինվորների սադրանքներին, ասել է. «Այս իշխանությունն ունակ չէ բանակցել, երկրի պատիվը պահել և պաշտպանել սահմանները. Սյունիքը հերթական թեստն է»։

Երգիչը համոզված է, որ այս ընտրություններում չպետք է տարվենք անհատներով․ անհրաժեշտ է երկիրն այս խայտառակ վիճակից դուրս բերող, ազգային պետություն ստեղծող ծրագիր։ 

«Այս իշխանությունը չեմ տարանջատում նախորդ երեքից, համարում եմ, որ տրամաբանական զարգացման կուլմինացիան է: Իշխանավարելու այն տեսակն է, որն անարդյունավետ է, լավագույն դեպքում կարող է հնարավորություն ստեղծել, որ մի խումբ մարդիկ հարստանան: Այս իշխանության օրոք կորցնում ենք մեր պետության դեմքը, իսկ մեր ներսում՝ պետականության զգացողությունը: Վերադարձնելու ենք, ինչը մերն է. ադրբեջանցին և ռուս զինվորը փորձում են նոր սահման գծել, բայց դա ոչինչ չի նշանակում»,- նշել է Վահան Արծրունին:

Զրույցի ընթացքում անդրադարձնել ենք նաև երգչի վերջին շրջանի բեմական գործունեությանը:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: