Սա ընդհանուր պրովոկացիա է Հայաստանի հանդեպ և Ադրբեջանը սա միայնակ չի կատարում․ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14,  24News 

Արմեն Գրիգորյան

Բանակցությունները դեռևս ամբողջական արդյունք չեն տվել և այս պահին մեր նպատակը այն է, որ ադրբեջանական զորքերը վերադառնան ելման կետ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և հավելեց, որ մինչև չհասնենք դրան, մենք չենք համարի, որ վերջնական լուծված է խնդիրը:

«Ադրբեջանի կողմից շարժեր եղել են, բայց մեր բանակը այդ ամենը վերահսկողության տակ է վերցնում: Սա ընդհանուր պրովոկացիա է Հայաստանի հանդեպ և Ադրբեջանը սա միայնակ չի կատարում»,- նշեց Արմեն Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը հույս հայտնեց, որ իրավիճակը կլուծվի խաղաղ ճանապարհով, իսկ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտնել է իր դիրքորոշումը իրավիճակի հետ կապված:

«Մենք դիմել ենք նաև ՌԴ-ին, որպեսզի կարողանանք գործարկել միջպետական պայմանագրերը և մենք առաջնային կերպով ուզում ենք, որ այս խնդիրը լուծվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, եթե ոչ այդ ճանապարհով, ապա այլ գործիքներ կիրառել, որպեսզի խնդիրը կարգավորվի»,- նշեց Գրիգորյանը:

Արման Գրիգորյանը հավելեց, որ քննարկումներ են ընթանում և տեղի է ունեցել վարչապետի և ՌԴ նախագահի միջև հեռախոսազրույց և դիրքորոշում է հայտնվել, որ Ադրբեջանը պետք է վերադառնա ելման կետ և սա շատ կարևոր է մեզ համար և մենք այդ ուղղությամբ ենք առաջնորդվում անվտանգության խորհրդի քարտուղարը:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս