Փաշինյանը դիմել է Պուտինին՝ խնդրելով նաև ռազմական օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14,  24News

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` նաև ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև անդրադարձավ քննարկումներին, թե ինչո՞ւ ՌԴ նախագահից ռազմական օգնություն չի խնդրել երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: 

«Մեր դիրքորոշումները եղել են, ըստ էության, նույնական: ՌԴ նախագահն ասել է՝  ինքն էլ կարծում է, որ Ադրբեջանի ԶՈւ-երը պետք է վերադառնան սահմանից անդին, երկրորդ՝  երեկ բարձր մակարդակով պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ադրբեջանի ԶՈւ-երը պիտի լքեն ՀՀ տարածքը. այդ պայմանավորվածությունը կատարվել է մասամբ. կան տեղեր, որ նրանք լքել են, բայց քանի որ ամբողջությամբ չի կատարվել, ես այսօր նամակով դիմել եմ ՌԴ նախագահին, որ Ռուսաստանի Դաշնությունը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին»,- ասաց նա:

--00--ԱԹ