Սա սադրանք է, որը պետք է անպայման դադարեցվի. Իտալացի քաղաքական գործիչը՝ Սյունիքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14,  24News 

․

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը տարածել է «Իտալիայի եղբայրներ» կուսակցության արտաքին հարցերով պատասխանատու և Եվրախորհրդարանում կուսակցության պատվիրակության ղեկավար Կարլո Ֆիդանցանի հայտարարությունը՝ կապված Սյունիքում տիրող իրավիճակի հետ։

«Խոր մտահոգություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին իրականացրած ռազմական օպերացիաների կապակցությամբ, որոնք հանգեցրել են Սև լճի տարածքում մի քանի կիլոմետր տարածքի նկատմամբ ոտնձգության։

Սա սադրանք է, որը պետք է անպայման դադարեցվի ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերմամբ՝ տարածաշրջանում հետագա նոր սրացումից խուսափելու համար: Դիմում ենք կառավարությանը և միջազգային հանրությանը, որպեսզի իր ձայնը լսելի դարձնի կարգը վերականգնելու համար՝ հարգելով Հայաստանի Հանրապետության լիիրավ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությունը»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս