ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

5

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող անհանգստացնող իրադարձություններին և հորդորում է առավելագույն զսպվածություն ցուցաբերել սահմանին։

«Սահմանների սահմանազատումը և սահմանաչափումը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով` ելնելով տեղի բնակչության անվտանգության ապահովումից»,- նշել է նա:

Բորելը նաև հավելել է, որ իրենք ողջունում ենք երկու կողմերի միջև շարունակվող տեխնիկական շփումները:

-0--ԱՀ