Ինչու են քաղաքական ուժերի ղեկավարներին հրավիրում Մոսկվա. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Արա Աբրահամյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսաստանյան քաղաքական շրջանակները ցանկանում են Հայաստանի՝ ընդգծված ռուսամետ դիրքորոշում ունեցող մի քանի կուսակցությունների և քաղաքական դերակատարների, որոնք մաս չեն կազմում արդեն իսկ ձևավորված դաշինքներին, միավորված տեսնել մեկ ընդհանուր դաշինքում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին Մոսկվա են այցելում այդ կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց առաջարկվում է միավորել ուժերը և հանդես գալ նախընտրական մեկ դաշինքով՝ «Ռուսաստանի հայերի միության» ղեկավար Արա Աբրահամյանի «դրոշի ներքո»:

Մեր ունեցած տեղեկություններով, դեռևս վերջնական որոշում չկա, սակայն ակտիվ բանակցություններ ու քննարկումներ են ընթանում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ