Վերին Շորժայի ուղղությամբ հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու լուրերը կեղծ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ՊՆ

Որոշ լրատվամիջոցներով տարածվել է տեղեկություն` «Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու» մասին։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ավելին` բոլոր երեք ուղղություններով, որոնցով հակառակորդը մտել է հայկական տարածք, ՀՀ զինուժն ունի լիարժեք վերահսկողություն ինչպես տարածքի, այնպես էլ այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականների և նրանց ապահովման ուղիների նկատմամբ»,- ընդգծել են ՀՀ Զու ԳՇ-ից:

--00--ԱԹ