ՌԴ-ն 3.2 մլն դոլար կհատկացնի ՀՀ շրջանների հետհակամարտային վերականգնմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ՀՀ ՌԴ

Ռուսաստանի Դաշնությունը 2021 թ. դաշնային բյուջեից շուրջ 3 մլն դոլար կուղղի ՀՀ առանձին շրջանների հետհակամարտային վերականգնմանը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

 

Համաձայն փաստաթղթի՝ 3,2 մլն դոլարի չափով միջոցներ կփոխանցվեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բյուջե՝ «Հետհակամարտային վերականգնման համար Հայաստանի՝ առավելապես տուժած շրջաններին աջակցություն ցուցաբերելու ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի ֆինանսավորման» համար:

 

ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է ՀՀ կառավարությանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին իրազեկել ընդունված որոշման մասին:

--00--ԱԹ