Եթե չպատասխանենք Պետդեպի «Վիճելի տարածքներ»-ին, ուրեմն այն համաձայնեցրել են մեզ հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Սուրեն Սարգսյան

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է ԱՄՆ Պետդեպի վերջին հայտարարություններին: 

«Եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետդեպի «Վիճելի տարածքներ», ինչպես նաև «դեմարկացման հարցեր» ձևակերպումներին, կարող եք համարել, որ համանախագահ ամերիկացիները նաև հայկական կողմի հետ են համաձայնեցրել այս ձևակերպումները: 

Այսինքն՝ մենք էլ նախապես ընդունել ենք, որ դրանք վիճելի տարածքներում դեմարկացիոն գործընթացներ են: 

Իսկ, եթե հայտարարությունների հետ մենք համաձայն չենք, ուրեմն ադրբեջանցիներն աշխատել են ամերիկյան կողմի հետ, իսկ մենք՝ ոչ: 

Մի քանի ժամից պարզ կլինի»:

--00--ԱԹ