Հրաման լինի՝ ներողություն կխնդրենք, հետ կգնանք. Վարդենիսում բանակցություններից մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Մելքոնյան

Ադրբեջանական կողմի հետ բանակցություններն անցնում են առանց ագրեսիայի ու լարվածության: Վարդենիսի խոշորացված համայնքի վարչակազմի ղեկավար Արամ Մելքոնյանը Sputnik.Armenia-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել բանակցություններից:

«Ադրբեջանցի բանակցողներից մեկն ասաց. «Մենք հրամանի ենք սպասում: Եթե հրաման ստանանք, ապա ներողություն կխնդրենք ու հետ կքաշվենք»: ... Վերին Շորժա համայնքի բնակիչներին մենք բացառապես ճշմարտությունն ենք ներկայացնում, քանի որ դիրքերը մոտ են և նրանք ինքները կարող են տեսնել և իմանալ՝ ինչ է կատարվում»,- պատմել է Մելքոնյանը:

Նա հայտնել է, որ գյուղում խուճապ չկա, բայց որոշակի լարվածություն է զգացվում: Մարդիկ զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով և անհամբերությամբ սպասում են բանակցությունների ավարտին: Դրանք այսօր կմեկնարկեն 15:00-ին:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս