38-ամյա տղամարդը պատերազմից հետո յուրացրել էր բանակին պատկանող «ՈՒԱԶ»-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ոստիկանություն

Մայիսի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ 38-ամյա տղամարդը Արցախում մարտական գործողությունների մասնակցելուց հետո յուրացրել է Պաշպանության բանակի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան և այն տեղափոխել Արագածոտնի մարզի Ավան համայնք։ 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը տղամարդը Աշտարակ քաղաքի Շահնազարյան փողոցից բերման է ենթարկվել բաժին։ Ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կատարվում է քննություն։

--00--ԱԹ