Արխային ենք ընկնում, թե հզոր ենք, 100 տարում երկրորդ անգամ երկիր ենք կորցնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի խոսքով՝ արխային ենք ընկնում, թե հզոր ենք, արդյունքում՝ 100 տարում արդեն երկրորդ անգամ երկիր ենք կորցնում․ 1918-ին և 1991-ին ստեղծած պետությունն ու պետականությունը պահպանելու իմաստություն չունեցանք։ 

«Քաղաքակրթական պատերազմի առաջ ենք կանգնած, հետամնացության և քաղաքակրթության ռազմաճակատում: Այս արհավիրքը տեսնելուց հետո մեր ժողովուրդը իմաստություն կունենա և կհաղթահարի այս ճգնաժամը: Իմաստուն և խոհեմ որոշում կկայացնի՝ իր ձայնը տալով կոնկրետ իր պատկերացրած ուժին: Մենք շատ բան ենք կորցրել սիրո բացակայությունից, հենց այսօր՝ ամենավատ պահին, մենք պետք է սերը վերականգնենք: Պատերազմը չի ավարտվել, մենք պատերազմական լուրջ իրավիճակում ենք, և չգիտենք՝ դեռ քանի տարի: Մեր չարիքներից մեկն էլ այն է, որ բոլորս արտակարգ հասկանում ենք քաղաքականությունից»,-24TV-ի հետ զրույցում ասել է դերասանը:

Դավիթ Հակոբյանը զրույցի ընթացքում անդրադարձավ նաև վերջին մեկ տարվա բեմական կյանքին, հատկապես այն ներկայացումներին, որոնք բեմադրվելու են պատերազմից հետո:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում:

Տեսանյութեր

Live

Լրահոս