Արթուր Այվազյանը հացադուլ և ջրադուլ է հայտարարել. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

հասարակական

Սյունիքում մայիսի 14-ի բողոքի ակցիայից հետո ձերբակալված Արթուր Այվազյանը` Մանախը, հացադուլ և ջրադուլ է հայտարարել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց նրա փաստաբան Արա Զաքարյանը:

«Նա պահանջում է ազատ արձակել իրեն, ապօրինի է համարում ձերբակալումը և պահանջում  է զինել տղաներին, որոնք անզեն կանգած են ադրբեջանցիների դիմաց»,-ասաց փաստաբանը: