Գողության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա երիտասարդը բերման է ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

նկար

Ոստիկանության Արտաշատի բաժնի, Արարատի և Լոռու մարզային վարչությունների, Սևանի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 15-ին` ժամը 00.30-ին, Սևանի ՃՈ անշարժ պահակակետի հարակից տարածքում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Արթուր Պ.-ն, որը մայիսի 7-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

--00—ԼՄ