Մայիսի 15-ին Մետրոպոլիտենի աշխատակցի օրն է. Գևորգ Ավետիսյանը ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

Այսօր՝ մայիսի 15-ին, Մետրոպոլիտենի աշխատակցի օրն է: Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական խոսք է հղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը, որում ասված է.  

«Սիրելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ մետրոպոլիտենի աշխատակիցների օրվա առթիվ։

Այսօր Ձեր մասնագիտական տոնն է, բայց մեր՝ շնորհակալության օրը։

Ես միանում եմ Ձեր հասցեին հնչող երախտագիտության յուրաքանչյուր խոսքին և հավելում, որ շնորհակալ ենք այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք Ձեր աշխատանքին, քանզի դուք եք Մետրոպոլիտենի հաջողությունները կերտողները և ծառացած դժվարությունները հաղթահարողները։

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու գործունեության մեջ, քաջառողջություն և հաջողություններ Ձեզ և Ձեր ընտանիքներին»:

նկար

--00—ԼՄ