Ադրբեջանում մեկնաբանել են Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15,  24News

Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երկու երկրների սահմանին տիրող իրավիճակի հետ կապված՝ Հայաստանի ղեկավարության ՝ ՀԱՊԿ-ին ուղղված դիմումը համարում է խնդրի քաղաքականացման փորձ: Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Հիշեցնենք, որ Հայաստանը մայիսի 13-ի Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացրել երկրի տարածքային ամբողջականության խախտման հարցով դիմել Ադրբեջանին։

--00—ՄՀ