Թշնամին նոր զորքեր մատակարարելու համար ժամանակ է շահում՝ բանակցելով հայկական կողմի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Թշնամին, բանակցելով հայկական կողմի հետ, նոր զորքեր մատակարարելու համար ժամանակ է շահում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Ըստ նրա՝ ադրբեջանցիներն ուզում են հայկական կողմի համար անհնար դարձնել ռազմական քայլերի կատարումը։

«Թշնամին անարգել տեղաշարժվում է։ Նոր զինուժ է բերում, նոր տեխնիկա, այդ թվում՝ ինժիներական։ Նրանք կարողացել են անարգել մտնել ու խորանալ երեք ուղղությամբ։ Իշխանասարն են գրավել։ Սև լիճն ամբողջությամբ վերցրել են։ Երկու տեղից էլ մտել են Գեղարքունիքի մարզում. Վերին Շորժայում՝ մոտ 2 կմ, Կութ գյուղի հատվածում (դատելով տեղացիների պատմածներից)՝ 1,5-2 կմ։ Ընդհանուր առմամբ «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի հաշվարկով մոտավորապես 2 ուղղությամբ 1500 հա տարածք են զբաղեցրել։

Ավելին, կասկածում եմ, որ ադրբեջանցիները բանակցում են ընդամենը ժամանակ շահելու համար, որպեսզի հասցնեն ճանապարհ կառուցել դեպի իրենց գրաված տարածքներ նոր զորքեր մատակարարելու համար»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00—ԼՄ