Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. վերջինս բախվել է պատին, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

4

Մայիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:10-ի սահմանում  Արմավիր քաղաքի Թումանյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 24-ամյա Սերգեյ Ավետիսյանի վարած «BMW» մակնիշի և 61-ամյա Սարգիս Մովսիսյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

նկար

Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդ Ս. Ավետիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով էլ «BMW»-ն դուրս եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց և բախվել բնակչի տան քարե պարսպին:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս