Հարց 1. Պարտությունը մենք բերեցինք մեր տուն. Լևոն Տեր-Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ՀԱԿ համագումարի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոր Տեր-Պետրոսյանը ելույթով է հանդես եկել: Ելույթի մեկնարկին նա ասել է, որ կարճ է խոսելու, որովհետև դեռ լիովին ապաքինված չէ, և որ ելույթի համար ընտրել է ինքնհարցազրույցի ժանրը՝ նկատի ունենալով հանրությանը հետաքրքրող հարցերը:

Որպես առաջին հարց՝ Տեր-Պետրոսյանը խոսել է արցախյան վերջին պատերազմում հայկական կողմի կրած պարտության պատճառների մասին:

«Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունը ինքներս ենք բերել մեր գլխին վերջին 23 տարում մեր վարած քաղաքանության պատճառով:

Պարտության ավարտն ազդարարվել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» սադրիչ հայտարարությամբ, և ինչը եղավ Հայաստանի վերջը: 23 տարի շարունակ Հայաստանի կողմից հաշվի չեն առնվել 3 կարևորագույն գործոններ, որոնք են ուժերի հարաբերակցությունը, ուժերի առկայության կամ բացակայության հանգամանքը և ժամանակի անժխտելիությունը: Այսինքն՝ որ մի բան կարելի է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը:

Այս իշխանությունը 23 տարի շարունակ դրսևորել է խաղամոլի վարքագիծ, այսինքն՝ ավելին շահելու ձգտումով և ցնորքներով նոր խաղադրույքներ են կատարել՝ այդ պատճառով կորցնելով իրենց շահածը»,-ասել է Տեր-Պետրոսյանը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս