Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնել են փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

հաթագյուղ

Մայիսի 16-ին՝ ժամը 13:35-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գ․ Ս․-ին (ծնված 1961 թ.) պատգարակով իջեցրել (մոտ 150 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

--00—ԼՄ