ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը կարևորել են ԼՂ հարցի երկարաժամկետ կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

նկար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, ընդգծել են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը։ Այս մասին նշվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հաղորդագրությունում:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Իսրայելում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայում բախումների կապակցությամբ իրենց մտահոգությունը։

Առավել մանրամասն՝ այստեղ։

--00--ԼՄ