ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Հոռոմ համայնքում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման թեմաներով ուսումնավարժություն։ Գործարկվելու է համայնքի շչակը:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունում:
--00—ԼՄ