ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ծրագրում է մայիսի վերջին մեկնել Աթենք՝ հանդիպելու Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ: Այս մասին Ermenihaaber.am-ի հաղորդմամբ՝ հայտնում է հունական «Կատիմերինի» (Kathimerini) թերթը:
Աղբյուրը չի հայտնել՝ կոնկրետ որ օրն է Չավուշօղլուն մեկնելու Հունաստան:
Նշվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի այցի ծրագրից բացի կողմերի միջև սպասվում են նաև բանակցություններ:
Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն այցելել էր Թուրքիա, բանակցություններ վարել թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումից հետո Չավուշօլուն և Դենդիասը համատեղ մամուլի ասուլիսով էին հանդես եկել, որի ընթացքում երկուստեք հնչել էին կոշտ հայտարարություններ:
--00--ՄՀ