ԵՄ-ն 10 մլն եվրո կհատկացնի ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

1

Եվրահանձնաժողովը լրացուցիչ 10 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի որպես աջակցություն Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության հետևանքով տուժածներին: Նպատակը Հարավային Կովկասում կայունությունն ամրապնդելն ու խաղաղություն հաստատելնէ ։ Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքէջից:

«COVID-19-ի տարածմամբ պայմանավորված՝ տարածաշրջանում հումանիտար իրադրությունը նախկինի պես պահանջում է մեր ուշադրությունը, ինչն էլ ավելի է խորացնում հակամարտության հետևանքները: ԵՄ-ն զգալիորեն մեծացնում է իր աջակցությունը՝ օգնելու համար հակամարտությունից տուժածների՝ վերակառուցելու իրենց կյանքը»,- ասել է ճգնաժամերի կառավարման հարցով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը:

2020-ի սեպտեմբերից ի վեր պատերազմական գործողություններից տուժածներին ԵՄ օգնության ընդհանուր ծավալը 17 մլն եվրո է:  

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս