ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կկայանա հուլիսի 1-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1.jpg

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կկայանա հուլիսի 1-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Վոլոդինը նշել է.

«Ակնհայտ է, որ համավարակը իր հետքն է թողել: Այժմ այն աստիճանաբար մնում է անցյալում: Այդ իսկ պատճառով մոտ ապագայում հուսով եմ՝ կհանդիպենք արդեն ՀԱՊԿ ԽՎ շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 1-ին»:

ՀԱՊԿ ԽՎ նիստը նախատեսվում է անցկացնել Դուշանբեում:

--00--ԱԹ