Մեր հայրենիքն է, այս պահին խնդիր ունենք․ Սյունիքում բանակցությունները կշարունակվեն 2 օրից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Հասարակական

Բանակցություններն ընդհատվել են մայիսի 16-ին, հաջորդ բանակցությունները լինելու են մայիսի 19-ին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Հարցին՝ արդյո՞ք բանակցություններն արդյունք տվել են, նա պատասխանեց․ «Չեմ կարող ասել»։

Մեկ այլ ճշտող հարցին, թե արդյո՞ք ադրբեջանցիները դիրքերից հետ ընթաց չեն ունեցել, նա պատասխանեց՝ կրկին նշելով, որ չի կարող ասել։

«Սա մեր հայրենիքն է, այս պահին մենք խնդիր ունենք, եկեք սպասենք»,-ասաց Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սև լիճ կոչվող տարածքում ադրբեջանցիները մի քանի կիլոմետր առաջ են եկել և մինչ այժմ հրաժարվում են հետ գնալ։

Բանակցություններ են վարվում ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար։ Բանակցություններում ներգրավված է նաև ռուսական կողմը։

Տեսանյութեր

Live

Լրահոս