Նյարդերի կռիվ է, եկեք սպասենք, վստահ եմ՝ մեր նպատակին հասնելու ենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այն կարծիքին է, որ քաղաքական մարդիկ, որոնք Սյունիքի մասին տարաբնույթ հայտարարություններ են անում, պետք է հասկանան՝ իրենց կարծիքն Ադրբեջանն ինչպես է ներկայացնելու կամ օգտագործելու։ 24News-ի հետ զրույցում անդրադառնալով Սև լճի միջադեպին՝ նշեց՝ Ադրբեջանը ցանկանում է էսկալացնել իրավիճակը, բայց հայկական կողմի քայլերը կանխում են այդ հնարավորությունը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ ռուսական զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ օրեր շարունակ ընթացող բանակցություններին՝ ընդգծեց. «Նյարդերի կռիվ է, եկեք սպասենք, վստահ եմ՝ մեր նպատակին հասնելու ենք։ Ադրբեջանը պարտավոր է նահանջել առանց նախապայմանի»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ