Ադրբեջանը համաձայնեցված է մտել ՀՀ տարածք․ նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Ադրբեջանը համաձայնեցված է մտել ՀՀ տարածք․ վերջնական նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։ 

Ղուկասյանի խոսքով՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը դեռ պատերազմի մեջ են։ Իսկ վերջինս անորոշության դաշտն օգտագործում է՝ հայ հանրությանն ահաբեկելու և ստեղծելու այնպիսի քաղաքական վիճակ, որ «խաղաղության պայմանագիրը» մատուցի՝ որպես անհրաժեշտություն։

Նա կարծում է, որ քաղաքական ուժերի, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի մրցակցության գլխավոր պատճառն Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքումն է։

Շարունակությունը՝ տեսանյութում։