Բյուջեի հարցն ավագանու նիստի օրակարգից հանելու՝ ԲՀԿ-ի առաջարկը մերժվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 25, 24News

Մեկնարկել է Երևանի ավագանու 1-ին նստաշրջանի 3-րդ նիստը։ Օրակարգում ընդգրկված է 10 հարց, որոնց թվում են 2019 թվականի բյուջեի նախագիծը, 2019 թվականի ծրագիրը և 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հաստատման հարցը։ Նիստի մեկնարկին ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանն առաջարկել է օրակարգից հանել բյուջեի նախագծի քննարկման հարցը՝ նշելով, որ այն դեռ ամբողջական չէ։

«Ըստ մեզ՝ բյուջեն լիարժեք պատրաստ չէ», - ասել է Արման Աբովյանը։

Առաջարկությունը դրվել է քվեարկության և 7 կողմ, 41 դեմ ձայների հարաբերակցությամբ այն չի ընդունվել։