Խաղաղապահներրը մարդասիրական օգնություն են տարել Խնածախ և Պտրեցիկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Արցախ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների տրամադրված մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայրեր՝ Խնածախ և Պտրեցիկ։

Մարդասիրական ակցիայի շրջանակում ռուս խաղաղապահներն այդ բնակավայրերի բնակիչներին «Ռուսաստանի բնակչության մարդասիրական առաքելության», «Բժիշկ Լիզա» և «Շտապիր բարության» կազմակերպությունների անունից փոխանցել են առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ, հիգիենայի պարագաներ և խաղալիքներ երեխաների համար:

Ընդհանուր առմամբ, բարեգործական կազմակերպությունների միջոցով, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին փոխանցել են ավելի քան 150 տոննա մարդասիրական պարագաներ, որտեղ, բացի սննդից և առաջին անհրաժեշտության պարագաներից, եղել են նաև բժշկական հաստատությունների մասնագիտական բժշկական սարքավորումներ և առաջնային ախտորոշիչ պարագաներ:

--00—ՄՀ