ՌԴ-ն կներկայացնի կորոնավիրուսային համավարակի դեմ 4-րդ պատվաստանյութը․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Կորոնավիրուս

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում շահագրգռված է համագործակցել արտասահմանյան գործընկերների հետ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«ՌԴ-ն շահագրգռված է համագործակցել արտասահմանյան գործընկերների հետ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Մենք կարողացել ենք ստեղծել համավարակի դեմ մեր երեք արդյունավետ պատվաստանյութերը: Շուտով կներկայացնենք նաև 4-րդ պատվատանյութը»,- նշել է Պուտինը։

--00--ԿԿ