ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Արցախում նոյեմբերի 10-ից սկսած անընդհատ լարված վիճակ է, ոտնձգություններ են։ Ադրբեջանցիներն առանց խոչընդոտի անցուդարձ են անում Արցախի մեր վերահսկողության տակ գտնվող ճանապարհներով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ վերջին օրերին Արցախի սահմանին հակառակորդը տարբեր ուղղություններով առաջխաղացման փորձեր է կատարել։
«Երեկ որոշ ոտնձգություններ են եղել, բայց մեր կամավորագրված տղամարդկանց ջանքերով հետ են գնացել իրենց դիրքեր»,-ասաց Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ