Թուրքիան ՌԴ-ի հետ ռազմական բախման է ձգտում. ՀԱՊԿ-ը որևէ կոնկրետ գործողության չի գնալու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Նոյեմբերի 9-ին ձեռքբերված հրադադարը խախտված է և ոչ մեկ անգամ, բայց դա ոչ մի հետևանք չի ունենում։ Դրա մասին չեն խոսում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ, բնականաբար, Ադրբեջանը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Երևանի մամուլի ակումբի» ղեկավար Բորիս Նավասարդյանը։

«Այս ամիսներին նրանց ակտիվացումը պայմանավորված է ՌԴ-ի վատ վիճակով։ Ադրբեջանին այսօր պատերազմ պետք չէ»,- կարծում է նա։

«Ադրբեջանն իր խնդիրը լուծում է հիմա առանց դրա։ Նրան հիմա ավելի ձեռնտու են մանր սադրանքները։ Չեմ բացառում, որ պատերազմը ձեռնտու կլիներ Թուրքիային։ Նա ձգտում է ՌԴ-ի հետ որևէ տեղում շատ լուրջ ռազմական բախում ստեղծել»,- ասել է Նավասարդյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ