Հայ-վրացական սահմանին 3,1 մագնիտուդ ուժգնությամբ եկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

երկրաշարժ

Վրաստանի հարավում՝ Սամցխե Ջավախեթիում՝ Հայաստանի հետ սահմանի մոտ, 3,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել։ Այդ մասին հայտնում է Վրաստանի Սեյսմիկ մշտադիտարկման ազգային կենտրոնի մամուլի ծառայությանը հղումով, գրում է regnum.ru-ն։

Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 06:19-ին: Էպիկենտրոնը գտնվել է Պոկա գյուղից 4 և Նինոծմինդա քաղաքից 24 կմ հեռավորության վրա, օջախը՝ 10 կմ խորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չկա:

--00—ԼՄ