Թշնամին միտումնավոր է ընտրել այս ժամանակահատվածը, որ ԱԺ-ն արձակված լինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով Սյունիքի միջադեպին, համոզմունք հայտնեց՝ Ադրբեջանը միտումնավոր է ընտրել այս ժամանակահատվածը, երբ ԱԺ-ն արձակված է։ 24News- ի հետ զրույցում նա նշեց, որ անկախ նրանից, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան։

Խոսելով ընտրություններից՝ իշխանական պատգամավորն ասաց, որ վստահ է՝ իրենց նորից հաջողվելու է ԱԺ-ում մեծամասնություն կազմել։ «Քաղաքացիներից ստացած վստահությունից է գալիս վերընտրվելու համոզումը։ Այո, ապագա կա, քվե ստանալով՝ հզոր Հայաստան ենք կառուցելու»,- հավելեց  Հովակիմյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։