Փորձել էր կալանավորներից մեկին թմրամիջոց փոխանցել․ հաբերը քույրն էր Ֆրանսիայից ուղարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ մայիսի 14-ին քրեակատարողական հիմնարկ տեսակցության եկած Բամբակաշատ գյուղի 49-ամյա մի բնակիչ պատրաստվում է թմրամիջոց փոխանցել կալանավորներից մեկին։ Կասկածվողը քրեակատարողական հիմնարկից բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տրամադոլի դեղահաբեր և հերոին։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։

49-ամյա տղամարդու տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց տրամադոլի ևս 12 դեղահաբ։ Ըստ նախնական տվյալների՝ հաբերը նրա քույրն էր Ֆրանսիայից ուղարկել։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00—ԼՄ