Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է Աննա Հակոբյանի որոշ կենսագրական տվյալները

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

․

Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2021 թ․ մայիսի 20-ի 547–Ա որոշումով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակված Աննա Հակոբյանը ծնվել է Գյումրիում՝ 1980թ․ մայիսի 30-ին։

1994 թվականին ավարտել է միջին դպրոցը Գյումրիում, իսկ 1998 թվականին՝ Ավագ դպրոցը Ապելդորնում (Նիդերլանդներ)։

Բարձրագույն կրթությունը ստացել է Եվրոպայում՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, բիզնես մասնագիտացումներով։

Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ Աննա Հակոբյանի կեենսագրությունն ամբողջությամբ կտեղադրվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում։

--00--ԱՀ