«Պատիվ ունեմ» դաշինքը հավաքագրել է Գեղարքունիքի մարզի բնակիչների խնդիրները

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

․

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում մայիսի 19-ին հանդիպել են  քաղաքացիներին, լսել նրանց խնդիրները:

Դաշինքի ներկայացուցիչները բնակավայրերում քաղաքացիների խնդիրները նախ հավաքագրում  են, որ հետո լուծման մեխանիզմները մշակեն:

Խնդիրները բազմաթիվ են, բայց դրանցից առանձնացվեցին հատկապես տեղային և համապետական նշանակության հարցերը:

Գեղարքունիքի մարզում առաջնային հարցը անվտանգությունն է և դրա երաշխիքների ապահովումը: Թշնամու մեկ կիլոմետրանոց ուղիղ նշանառության տակ են հայտնվել մի քանի գյուղեր, անհազանգում են քաղաքացիները:

«Պատիվ ունեմ» դաշինքը Գեղարքունիքում հստակեցրել է առաջնային լուծման մի քանի  խնդիր:

Ջրառատ մարզում բնակիչները խմելու ջրի առկայության պակաս ունեն, դրանից զատ երեխաները սովորում են ոչ բարեկարգ դպրոցներում, իսկ դպրոցից դուրս նրանց օրն այլևս անհետաքրքիր է, զբաղվածության ապահովման անհրաժեշտություն կա:

Մարզի բնակիչները նշել են՝ այս ամենից զատ իրենց մտահոգության թիվ մեկ առարկան շարունակում է մնալ երկրում բարոյահոգեբանական վիճակի բարելավումը և ապագայի նկատմամբ հավատի վերականգնումը:

--00--ԱՀ