Եղեգնաձորում բենզալցակայանում հրդեհվել է բենզինով լի ցիստեռնը. կա տուծած

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

․

Մայիսի 20-ին, ժամը 12։41-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է բենզինով լցված ցիստեռն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:57-ին, մարվել՝ 13:05-ին: Այրվել է մոտ 100 լիտր բենզին:

Հրդեհի հետևանքով քաղաքացի Հ․ Հ․-ն (ծնված 1971 թ.) ստացել է այրվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

--00--ԱՀ